+14
Եղանակը Երևանում
Հայ

ԿԳՆ–ն պարզաբանում է առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման համակարգում առկա խնդիրները

11:01
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել` պարզաբանելով է առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման համակարգում առկա խնդիրները։

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են», – նշել է Կժդրյանը։«Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք», – ընդգծել է ԿԳՆ մամուլի քարտուղարը` կոչ անելով պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար հետևել ՀՀ ԿԳՆ էջին։

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը մեկնարկել է 2019թ.–ի մայիսի 15–ին տեղական ժամանակով ժամը 09։00–ին։ hayt.emis.am կայքում։

Կայքում գրանցվելուց հետո ծնողը պետք է 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի դպրոց, որտեղ տնօրենը վերջնականորեն կհաստատի գրանցումը։ Հակառակ դեպքում գրանցումը կչեղարկվի և կառաջանա կրկնակի գրանցման կարիք։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:
17:26
17 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։