ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 18։00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18։00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում