528.1
7.2
475.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է

11:00
17 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով, նշվում է Ջրային կոմիտեի Facebook–յան էջում։

«Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տեղում որոշում է կայացվել նաև եկող տարվա հիմնանորոգումների ծրագրում ընդգրկել նախագիծ, որով պոմպակայանից դուրս եկող երկրորդ խողովակաշարը կկառուցվի՝ 800 մետր երկարությամբ, որպեսզի ջրատվությունն ավելանա։

Ջրային կոմիտեից նաև հայտնում են, որ կայացած երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում Քաղցրաշեն համայնքի բնակիչներն իրենց հերթին խոստացել են պայմանագրեր կնքել և ժամանակին վճարել ստացած ջրի դիմաց։ Հարություն Գուլյանը քաղցրաշենցիներին հորդորել է ոռոգման հետ կապված ցանկացած հարցով դիմել ուղիղ Ջրային կոմիտեին և անձամբ իրեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Քաղցրաշեն գյուղի բնակիչներն ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առաջ` պահանջելով ոռոգման ջրի ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկել։ Գյուղացիների խոսքով, գյուղում կա երեք պոմպակայան, սակայն դրանք թերի են աշխատում` ապահովելով րոպեում ընդամենը 50 խորանարդ մետր ջուր, ինչը չի բավարարում ընդամենը մի քանի ընտանիքների հողատարածքները ոռոգելու համար, սակայն ջրամատակարարման վճարը գանձվում է ողջ գյուղից` հաշվի չառնելով ջրի բացակայության փաստը։ Շատ գյուղացիներ հրաժարվել են երկարացնել պայմանագրերը Ջրային կոմիտեի հետ ջրի պակասի պատճառով, ինչի հետևանքով առանց ոռոգման կարող է մնալ ողջ գյուղը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն:
10:59
21 Օգոստոսի 2019
Երևանում կարող է գրանցվել օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: