527.39
7.13
475.9
+32
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս է կազմակերպվել Երևան–Սևան մայրուղում գրանցված պայթյունը. ՔԿ–ն հրապարակել է պայթյունի 3D մոդելավորումը (ՎԻԴԵՈ)

16:32
13 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեն հրապարակել է օգոստոսի 2–ին Երևան–Սևան մայրուղում գրանցված պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
20 Օգոստոսի 2019
Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը
Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում:
17:57
20 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը «կանաչների» ակցիայի մասին. նրանց գործողությունները չէին բխում օրենքից
«Արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», - նշում են ոստիկանությունից:
16:41
20 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
16:12
20 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
Հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
14:51
20 Օգոստոսի 2019
ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը
Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։
12:46
20 Օգոստոսի 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
10:52
20 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել