539.06
7.43
478.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը

08:00
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։ Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։ Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին։

  • Կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է բալային համակարգ ներդնել երթևեկության կանոնները խախտելու համար։ Ինչպես նշել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանից։ Եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառման, ապա կիրառվում է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է և նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։ Միաժամանակ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի տուգանք կամ կալանք`մինչև 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով։

  • Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ի Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։

  • Կառավարության նիստի ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգի աշխատանքին։ Նշենք, որ 2019 թ.-ի մայիսի 15-ից Երևանի բնակիչները կարող են իրենց երեխաներին առաջին դասարաններ գրանցել միայն հատուկ կայքի միջոցով: Փոխնախարարը նշել է, որ համակարգի աշխատանքի ժամանակ խնդիրներ են արձանագրվել մոտ 100 առաջին դասարանցիների գրանցման դեպքում: Դա պայմանավորված է եղել նրանով, որ առավոտյան ժամը 9:10-ից մինչև 9:15 համակարգը ծանրաբեռնված էր 217 հազար միաժամանակ գործողությունների պատճառով: «Տեխնիկական խնդիրներն արագ լուծվել են: 9:25-ից սկսած համակարգը սկսել է աշխատել բնականոն հունով: Մեզ մոտ հիմա գրանցված է գրեթե 75-80% առաջին դասարանցի», - նշել է փոխնախարարը։

  • «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Srbuk–ն չանցավ  «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո հանդես եկող Srbuk–ը կատարեց Walking Out երգը։ Ելույթն ուղեկցվում էր գունային հատուկ էֆեկտներով։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։