535.56
7.43
479.72
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց ցեղասպանության ճանաչումը գլոբալ անվտանգության հարց է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

11:29
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների խնդիր է, որքան գլոբալ անվտանգության խնդիր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Civilnet–ին տված հարցազրույցում։

Աշխարհասփյուռ հայությունն այսօր` ապրիլի 24–ին, նշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցը։ 

«Ցանկացած ցեղասպանության ճանաչում շատ կարևոր քայլ է այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում Փաշինյանը հայտարարել է, որ ամենակարևոր հարցերից մեկը Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է։

«Եվ ես կարծում եմ, որ մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա կարևոր է բոլոր հարաբերություններում որոշակի արդյունքներ ունենալու համար, այդ թվում` Թուրքիայի», – ասել է նա։

Միաժամանակ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պետք է այս առումով զուսպ լինել, «որովհետև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչքան պետք է Հայաստանին, այդքան էլ պետք է Թուրքիային»։ 

«Այս հարցը պետք է լինի մեր օրակարգում, բայց մեր դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ և առաջին հերթին պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա», – ընդգծել է նա։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
18 Մայիսի 2019
Փաշինյան. «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
18:35
18 Մայիսի 2019
Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։
18:17
18 Մայիսի 2019
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը։
16:14
18 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
10:30
18 Մայիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)։
20:45
17 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն:
19:50
17 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ։
17:49
17 Մայիսի 2019
Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման:
17:39
17 Մայիսի 2019
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով (ՎԻԴԵՈ)
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով:
16:53
17 Մայիսի 2019
«Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն
Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը:
16:37
17 Մայիսի 2019
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. մամուլի քարտուղարը պարզաբանում է իրավիճակը:
15:46
17 Մայիսի 2019
2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտվել է քրեական գործերով պետությանը պատճառված 22.4 մլրդ դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վիճակը։