535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական շոու–բիզնեսի աստղերին կոշտ մեթոդներ են սպասվում. հարկային մարմինները կխստացնեն մոտեցումը

16:29
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ–ը պատրաստվում է խստացնել մոտեցումը տեղական շոու–բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դեռևս 2018թ.–ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի աստղերին և շոումեններին հաշվառում անցնել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխղճորեն վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ են արձագանքել Անանյանի կոչին, իսկ շատերն ընդհանրապես անտեսել են, այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ է կազմակերպել հայտնի մարդկանց և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև հարկային մարմինների կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու համար։

«Հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու–բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում», – նշեց Անանյանը։

Նրա խոսքով, ՊԵԿ–ը գնահատում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը, և նրանք անձնական նամակով հրավիրվելու են ՊԵԿ` քննարկման։

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր` միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գրվում և նրան, ըստ էության, առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, միջոցառման ժամանակ Դուք որևէ կերպ չեք հայտարարագրել Ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում», – ընդգծեց Անանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կան շատ օրինապահ երգիչ –երգչուհիներ, և կապ չունի, թե կոնկրետ արվեստի որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում, նրանք բարեխղճորեն վճարում են հարկերը։

«Կարծում եմ` մշակույթի ձևավորման խնդիր կա և ներքին համոզմունքի», – նշեց ՊԵԿ նախագահը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
17:22
16 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ բացվել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարը
Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
16:40
16 Հուլիսի 2019
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը:
15:44
16 Հուլիսի 2019
Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. առաջիկա  օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա։
14:37
16 Հուլիսի 2019
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. նախարար
Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
12:44
16 Հուլիսի 2019
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:16
16 Հուլիսի 2019
Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։