438.65
4.42
404.14
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ցուցանմուշները կորել են, գտնողին խնդրում ենք վերադարձնել Աբու Դաբիի ցուցահանդես (ՖՈՏՈ)

17:09
22 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մասնակցում է Աբի Դաբիում անցկացվող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, սակայն ցուցահանդեսի առաջին իսկ օրվանից հայկական ընկերությունների տաղավարն արժանացավ կտրուկ քննադատության սոցցանցերի հայկական տիրույթում։

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից նախօրեին տարածված հաղորդագրության համաձայն, Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով, որում ներկայացված են 14 հայկական ընկերություններ, որոնք ներկայացնում են հայկական պրոդուկտներ և լուծումներ ռազմարդյունաբերության ոլորտում։

Սոցցանցերում հայտնվեցին հայկական տաղավարի լուսանկարներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին։ Օգտատերերը տարակուսում են, քանի որ հայկական տաղավարը կիսադատարկ է, այնտեղ ներկայացված են միայն բուկլետներ, այն դեպքում երբ ադրբեջանական տաղավարը լի է տարբեր ռազմական սարքավորումներով և տարատեսակ սպառազինությամբ։ Որոշ օգտատերեր նշեցին, որ հայկական կողմի նման մոտեցումը պարզապես ծաղրանք է` հատկապես հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմն ու ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և նոր ձեռքբերումների մասին հայտարարությունները։

Այսօր նախարարությունն արձագանքեց օգտատերերի քննադատություններին` տարածելով հաղորդագրություն, որում նշված է, որ ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

«Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում», – նշվում է նախարարության պարզաբանման մեջ։

Նշենք, որ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Աբու Դաբիում հայկական տաղավարը ՀՀ բյուջեի համար արժեցել է 25մլն դրամ (մոտ 48 հազար դրամ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ