548.75
7.54
485.02
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

14:05
14 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: 

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:  

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները: 

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: 

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: 

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: 

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:38
15 Ապրիլի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 2019թ.–ի հունիսի 21–ը:
10:24
15 Ապրիլի 2019
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով:
14:14
14 Ապրիլի 2019
«Զարթոնք»-ի գյուղապետը հրաժարական է տվել
Նախօրեին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ:
13:35
14 Ապրիլի 2019
Հայաստանում oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
14:23
13 Ապրիլի 2019
Կաշառք ստացած առողջապահության փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
10:30
13 Ապրիլի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 8–12)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 8–12)։
20:16
12 Ապրիլի 2019
Չարենցավանի դպրոցի նախկին տնօրենը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հարուցվել է քրգործ
Չարենցավանի դպրոցի նախկին տնօրենը կասկածվում է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հարուցվել է քրգործ:
19:43
12 Ապրիլի 2019
«Լիդիան Արմենիան» դատարանի միջոցով վերադարձրել է Ամուլսարի տարածք մուտքի հասանելիությունը. բնապահպաններն այլ կարծիքի են
«Լիդիան Արմենիան» դատարանի միջոցով վերադարձրել է Ամուլսարի տարածք մուտքի հասանելիությունը. բնապահպաններն այլ կարծիքի են:
19:17
12 Ապրիլի 2019
Հայաստանում, հնարավոր է, սահմանափակվի բեռնատարերի երթևեկը
Հայաստանի տարածքով բեռնատարերի երթևեկը կարող է սահմանափակվել։
18:20
12 Ապրիլի 2019
ՀՀ նախագահը նշանակել է Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչին
Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել։
17:53
12 Ապրիլի 2019
ՀՀ-ն երկարաձգել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործման արգելքը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է երկարաձգել մարտի 13-ին հրապարակված Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումն արգելող NOTAM-ը:
17:21
12 Ապրիլի 2019
«Չեն գտել, չեն հանձնել». «Почта России»-ին կորցրել է հայկական Globbing-ի պատվերները
«Չեն գտել, չեն հանձնել». «Почта России»-ին կորցրել է հայկական Globbing-ի պատվերները: