535.47
7.6
476.74
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

12:49
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց պատգամավորների առաջարկը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, պատգամավորներն առաջարկել են բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամից դարձնելով 63 հազար դրամ։

Նա նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի ավելացման անհրաժեշտությամբ, իսկ բոլոր հաշվարկները կատարվել են` հաշվի առնելով 2019թ.–ի առաջին եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքի միջին ցուցանիշը, որը հավասար է 63 550 դրամի։

Загружается новость ... "Лево"

«Սա փոփոխվող ցուցանիշ է, մենք արդեն 3 ամիս ուսումնասիրություններ ենք կատարում այդ ոլորտում, որպեսզի հասկանանք նվազագույն աշխատավարձի չափը։ Դրանց արդյունքներով անհրաժեշտ է 67,6 հազար դրամ, որպեսզի ընտանիքը չգտնվի աղքատության եզրին։ Ելնելով բոլոր հաշվարկներից` մենք առաջարկում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 68 հազար դրամ», – ասաց Գասպարյանը։

Նա նաև նշեց, որ այսօր 45 հազար մարդ մասնավոր հատվածում և 35 հազար մարդ պետական հատվածում ստանում են նվազագույն աշխատավարձ` 55 հազար դրամ։ Փոփոխությունների շնորհիվ նրանց աշխատավարձը կբարձրանա 23,6%–ով։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ուշադրություն դարձնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը սոցիալական անապահովության և այդ կապակցությամբ աշխատանքի ժամերի ավելացման (մասնավոր հատվածում) հնարավորության ֆոնին։

«Մարդիկ կախված են աշխատավարձից։ Հարկավոր է հետևել, որպեսզի չլինեն չարաշահումներ և մանիպուլյացիաներ` կապված աշխատանքի ժամերի հետ», – ասաց Փաշինյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արտաքին սպասումներից խուսափելու նպատակով ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունները չեն նախատեսում բազային աշխատավարձի փոփոխություն, որով հաշվարկվում է պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձը։

Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր կազմում է 55 հազար դրամ։ Վերջին անգամ այն բարձրացվել է 2015թ.–ին։ Ֆինանսների նախարարության տվյալներով, միջին աշխատավարձը 2018թ.–ի արդյունքում կազմել է 172 հազար դրամ, ընդ որում պետական համակարգում միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան մասնավոր հատվածում և կազմում է միջինը 149 հազար դրամ` մասնավոր հատվածում գրանցված 186 հազար դրամի համեմատ:-0- 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է:
10:49
17 Հուլիսի 2019
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:
10:32
17 Հուլիսի 2019
Մահացել է հայտնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

10:30
17 Հուլիսի 2019
ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացվել` Վանեցյանի հանձնարարականով
ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացվել` Վանեցյանի հանձնարարականով:
08:00
17 Հուլիսի 2019
Երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները։
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
17:22
16 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ բացվել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարը
Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
16:40
16 Հուլիսի 2019
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը:
15:44
16 Հուլիսի 2019
Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. առաջիկա  օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա։