526.4
7.25
475.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կրկնակի պետական տոն է. նշվում է Սահմանադրության և Պետական խորհրդանիշերի օրը

10:00
05 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ուրբաթ` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը, ինչի կապակցությամբ հանրապետությունում ոչ աշխատանքային օր է հայտարարված։

1995 թ.–ի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր։

Երկրի «Մայր օրենքը» երկու անգամ բարեփոխվել է` 2005 և 2015 թթ.–ին։ 12 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում է այլ պետական մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում ավելացավ ՀՀ ԱԺ–ի դերակատարությունը։

Սահմանադրությունն արմատապես փոխվեց 2015 թ.–ին։ Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 6–ին։

Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ըստ նոր Սահմանադրության, ՀՀ նախագահը, որի լիազորությունները զգալիորեն սահմանափակվեցին, ընտրվում է 7 տարի ժամկետով խորհրդարանի կողմից։ Միևնույն մարդը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ։

 2017 թ.–ի մարտի 1–ին ԱԺ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները, ըստ որոնց` հուլիսի 5-ն այսուհետև ոչ միայն Սահամանադրության օրն է, այլև պետական խորհրդանիշերի։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։