544.32
7.6
477.81
+34
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն»

00:15
20 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ։

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։

«Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վճիռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, և Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձեւավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, և ուղեկցվում են ոստիկանության կողմից դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով, ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռեւանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է», – նշվում է «Ժառանգության» հայտարարության մեջ:

Загружается новость ... "Лево"

«Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբեւէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից», – նշում են «Ժառանգությունից»:

«Ժառանգությունը» համոզված է, որ ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության և լյուստրացիայի գործիքակազմը: Տպավորություն է առաջանում, որ նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական և հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ գործոններով: Այլապես քաղաքական ի՞նչ բացատրություն կարելի է տալ 1996, 2003 եւ 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փորձերն անուշադրության մատնելու միտումը: Ներքաղաքական շարունակվող զարգացումներն ապացուցում են, որ 2013 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական զարգացումներում Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտիմեկյան արյունալի դեպքերի վտանգավոր կրկնությունից:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորը իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սև ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության և ինքնիշխանության հիմքերն են սասանվում:

«Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը և սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների հանգուցալուծումը և համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձևավորումը», – նշվում է «Ժառանգության» հայտարարության մեջ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
12:59
22 Հունիսի 2019
24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։