544.32
7.6
477.81
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում գրիպից մահվան դեպք է արձանագրվել. ԱՆ

20:08
04 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին 2 օրվա ընթացքում գրիպից մահվան դեպք է արձանագրվել, վերջինիս մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը, մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նվազել է՝ 1275: 

Հոսպիտալացումներում դիտվում է կայունացում. հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 89 կանչ:  

«Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել:  

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները:  

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է. 

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,

- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: