535.52
7.56
476.48
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են քաղաքացիներով, ԱԳՆ–ն մեկնաբանում է

15:54
28 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են քաղաքացիներով։ 

Մասնավորապես, Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջան է վերադարձվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովը։

Նաղդալյանն անդրադարձել է այն հարցին` արդյոք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակու՞մ էր, թե՞ խոսքը այլ գործընթացի մասին է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

«Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը: Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը», – ընդգծել է Աննա Նաղդալյանը` հավելելով, որ Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս Ժնևում: 

«Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ», – եզրափակել է Նաղդալյանը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
21 Հուլիսի 2019
Վրաստանում վթարից հետո ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա աղջիկն առաջին անգամ ոտքի է կանգնել (ՖՈՏՈ)
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել։
11:00
21 Հուլիսի 2019
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։