534.43
7.58
476.45
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու ԱՄՆ Կանզաս նահանգը քննարկում են ռազմավարական համագործակցության ամրապնդումը (ՖՈՏՈ)

10:49
28 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Давид Тоноян и Лора Келли Канзас

Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային Գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացելու հնարավորությունները։ 

Давид Тоноян и Лора Келли Канзас

Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:28
18 Հուլիսի 2019
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ:
20:57
17 Հուլիսի 2019
Ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի
Փաշինյանը ներկայացրեց սահմանադրական նոր փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը
20:19
17 Հուլիսի 2019
Ծառայության վերադառնալուց հրաժարված զինծառայողը կրկնակի բուժփորձաքննություն կանցնի Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չորեքշաբթի այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։
17:16
17 Հուլիսի 2019
Որքա՞ն անվտանգ է Սևանա լճի ջուրը. մեկնաբանում է Առողջապահության նախարարության փորձագետը
Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար
16:25
17 Հուլիսի 2019
Նշանակվել է վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է կառավարության ղեկավարի արարողակարգի պատասխանատու:
15:38
17 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում զեկույցով է հանդես եկել House Democracy Partnership ֆորումում
Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը զեկույց է ներկայացրել
15:04
17 Հուլիսի 2019
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-20–ում
Numbeo.com պորտալը հրապարակել է հանցավորության վարկանիշը (Crime Index 2019):
13:32
17 Հուլիսի 2019
Ճառագայթային բուժման ծառայությունում կատարվել են մի շարք փոփոխություններ
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության մասով կատարվել են մի շարք փոփոխություններ:
12:33
17 Հուլիսի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:44
17 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել:
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է:
10:49
17 Հուլիսի 2019
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ: