439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանցի Սաթենիկը լացում է «բյուրեղներով». ռուս բժշկուհին բացատրում է պատճառը

21:54
22 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ակնաբույժ Տատյանա Շիլովան բացատրել է, թե ինչու է Հայաստանում բնակվող 22–ամյա Սաթենիկ Ղազարյանը սկսել լացել «բյուրեղներով» վնասվածք ստանալուց հետո, հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով РЕН ТВ–ին։ 

Շիլովայի խոսքով, սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն միակը չէ։ Բժիշկը նշում է, որ աչքերում բյուրեղներ կարող են հայտնվել գենետիկ կամ ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով։ 

«Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշ միկրոէլեմենտներ, այն ունի իոնային բաղադրություն, արցունքում առկա աղերը չափից շատ կոնցենտրացիայի դեպքում կարող են հանգեցնել բյուրեղացման։ Սպիտակուցները ևս կարող են ավելացնել արցունքի խտությունը», – նշում է ակնաբույժը։ 

Մասնագետը նաև նշել է, որ հեղուկ սուբստրատը չորանալու դեպքում պնդանում է և անգամ կարող է վնասել աչքի արտաքին մակերեսը։ Պատճառը պարզելու համար հարկավոր է հետազոտել հիվանդին և աչքից թափվող բյուրեղները։

Շիլովան նաև նշել է, որ նյութափոխանակության խանգարումը ևս կարող է հանգեցնել նման երևույթի։ Այս դեպքում բյուրեղներ կարող են առաջանալ լյարդում, երիկամներում, նստվածքի տեսքով առաջանալ տարբեր օրգաններում, ինչը վտանգավոր է, և անհրաժեշտ է հետազոտել։

Սաթենիկի աչքերից թափվող բյուրեղներն արդեն ուղարկվել են փորձաքննության, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Սաթենիկ Ղազարյանը սկսել է լացել «բյուրեղներով» վնասվածք ստանալուց հետո։ Ամեն օր նա աչքերից հանում է մոտ 50 սուր «քարիկներ»։ Աղջիկը նշել է, որ դիմել է բժիշկների, սակայն նրանք չեն կարողացել հստակ ախտորոշում տալ։ Ղազարյանը նաև նշել է, որ իր յուրաքանչյուր օրը վերածվում է դժոխքի, քանի որ բյուրեղները վնասում են աչքերի արտաքին թաղանթը, ինչը ցավ է պատճառում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան