ԵՐԵՎՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին անհետ կորած երեխաների թեմայով։
Ինչպես Facebook–յան էջում նշել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, վերջին մի քանի օրում կորած 4 երեխաները կարճ ժամանակում հայտնաբերվել են և հենց ոստիկանների կողմից։
Խոսքը, մասնավորապես, ավելի վաղ որպես անհետ կորած որոնվող անչափահասների` 16–ամյա Գրետա Հարությունյանի, 12–ամյա Մարիաննա Իսահակյանի, 12–ամյա Հրաչյա Բադասյանի, 14–ամյա Անժելա Վարդևանյանի մասին է։
Ջանոյանը նշել է, որ երեխաների կորելու համար առաջին պատասխանատուն ծնողներն են: Ընդամենը պահանջվում է երեխայի նկատմամբ առավել ուշադիր լինել, տեղյակ լինել՝ որտեղ է, ում հետ է շփվում ևինչ հետաքրքրությունների շրջանակ ունի
«Իսկ մեղադրել ոստիկանությանը, թե՝ այս ինչ է կատարվում, այս ինչքան երեխա է կորում, ուղղակի անհեթեթ է ,մանավանդ,որ վերջին մի քանի օրում կորած 4 երեխաները կարճ ժամանակում հայտնաբերվել են և հենց ոստիկանների կողմից», – նշել է Ջանոյանը։–0–