ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա հայտարարեց, որ խոսքը զինվորականների մասին է, որոնք հայտնվել են գերության մեջ սեպտեմբերի 13–ից հետո։ 2020 և 2021թթ.–ին գերեվարվածներին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի սկզբին։
Загружается новость ... "Лево"
Ամատունին նաև տեղեկացրեց, որ ԿԽՄԿ–ն փորձում է ամիսը մեկ անգամ այցելել ռազմագերիներին և ստուգել նրանց վիճակը, պահման պայմանները։ Նրանք նաև օգնում են գերիներին կապ հաստատել ընտանիքների հետ։ Նա նաև նշեց, որ չի կարող հրապարակել ռազմագերիների թվի մասին տեղեկություններ։
Այսօր ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը
հայտարարել է, որ Ադրբեջանը հայտնում է 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո։
Ավելի վաղ ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվում է 80 հայ ռազմագերի, որոնք ենթարկվել են բռնի անհետացման։–0–