528.16
7.12
475.91
+28
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն այցելել է Լոռիում գործող կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ զբաղվող գործարան (ՎԻԴԵՈ)

12:32
22 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ 

Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև՝ թռչուններից, միջատներից, նաև ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշել են, որ հայաստանյան շուկայում դեռևս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաև սուբսիդավորման կարիք ունեն։ 

Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ գործարանի արտադրանքը պարզապես հակակարկտային ցանց չպետք է դիտել, այն բավականին համալիր պաշտպանական նշանակություն ունի այգիների համար։ 

«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սրանք պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև համապատասխան միկրոկլիմա են ձևավորում։ Ստեղծվել է ժամանակակից արտադրություն, որը կարող է նաև արտադրանքն արտահանել, բայց ափսոս է Հայաստանում արտադրված լավ արտադրանքը չօգտագործել մեր երկրում, մանավանդ հարավում՝ Արարատյան դաշտից սկսած, որտեղ այգիները պաշտպանության կարիք ունեն»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսել մարդկանց օգտվել մեր իսկ երկրում արտադրված տեխնոլոգիական արտադրանքից, որն իսկապես օգտակար է լինելու հենց գյուղացիական տնտեսությունների համար։ 

Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընկերությանը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
16:33
19 Օգոստոսի 2019
«Կանաչները» մասամբ փակել են Բաղրամյանի պողոտան, ոստիկանությունն ուժ է կիրառել (ՎԻԴԵՈ)
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
15:32
19 Օգոստոսի 2019
ՀՀ կառավարությունը ռացիոնալ է համարում հանքավայրի շահագործման վերսկսումը. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունը։
15:27
19 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները (ՖՈՏՈ)
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
11:34
19 Օգոստոսի 2019
Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը
Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը:
10:31
19 Օգոստոսի 2019
Զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի. Փաշինյան
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի:
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է:
11:00
18 Օգոստոսի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: