ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները: Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար», – նշվում է գերատեսչությա հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին հայտնի էր դարձել, որ Լոնդոնում գտնվող ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում