438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ն երկարաձգել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործման արգելքը

17:53
12 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է երկարաձգել մարտի 13-ին հրապարակված Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումն արգելող NOTAM-ը, քանի որ պատահարների պատճառների հետաքննությունը դեռևս չի ավարտվել, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Հարկ ենք համարում նաև նշել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուղիղ կապի մեջ է գտնվում Ամերիկայի Դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի (FAA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) ղեկավարների հետ ու շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ ստանալով ամենավերջին տեղեկությունները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ժամանակավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում։

Մի շարք երկրների ավիաընկերություններ Եթովպիայում գրանցված ավիավթարից հետո հայտարարել են Boeing 737 MAX 8 տեսակի օդանավերի թռիչքների դադարեցման մասին։ 

Վերջին կես տարում ավիավթարի է ենթարկվել Boeing 737 MAX 8 տեսակի երկու օդանավ։ Այսպես, 2018թ.–ի հոկտեմբերին Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 տեսակի օդանավը կործանվել է Ճավա կղզի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է 189 մարդ։

Մարտի 10–ին Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում կար 157 մարդ, այդ թվում` անձնակազմի 8 անդամ, կործանվեց Եթովպիայի Դեբրե–Զեյթ քաղաքի մոտակայքում։ Ավիավթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե