535.56
7.43
479.72
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

10:37
21 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանն ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր: 

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը: 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
17 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն:
19:50
17 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ։
17:49
17 Մայիսի 2019
Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման:
17:39
17 Մայիսի 2019
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով (ՎԻԴԵՈ)
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով:
16:53
17 Մայիսի 2019
«Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն
Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը:
16:37
17 Մայիսի 2019
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. մամուլի քարտուղարը պարզաբանում է իրավիճակը:
15:46
17 Մայիսի 2019
2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտվել է քրեական գործերով պետությանը պատճառված 22.4 մլրդ դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վիճակը։
13:49
17 Մայիսի 2019
Հայաստանում նախատեսում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 150 հազար դրամ. թերթ
Նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչև ամսական 150 հազար դրամ:
13:32
17 Մայիսի 2019
Պատմական ռեկորդ. օդի ջերմաստիճանը Երևանում կմոտենա 57–ամյա ցուցանիշին. Սուրենյան
Գագիկ Սուրենյանը հայտնում է Երևանում ջերմաստիճանային նոր ռեկորդի մասին։
12:16
17 Մայիսի 2019
Արցախի նախագահը նախապես քննարկել է Փաշինյանի հետ Քոչարյանի գործով երաշխավորության հարցը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախապես քննարկել է երաշխավորության հարցը Ռոբերտ Քոչարյանի գործով:
11:26
17 Մայիսի 2019
Տուգանք կամ ազատազրկում. ԲՀԿ–ն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը հանդես է եկել առաջարկությամբ։
10:25
17 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը պայմանավորվել են գործակցության ներուժն ընդլայնելու վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: