ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ (97 կողմ) փոփոխություններ կատարեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքում:
Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարար Հակոբ Արշակյանը, փոփոխությունները հնարավորություն կտան մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը ներկրել այն աջակողմյան տրանսպորտային միջոցները, որոնք գնվել են մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը կամ գտվում են մաքսակետերում:
Նախարարը նշեց, որ խոսքը ոչ միայն այն մեքենաների մասի է, որոնք գնվել են մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը:
«Այսինքն փոփոխությունները չեն տարածվում արդեն այս տարի ձեռք բերված աջ ղեկով մեքենաների վրա: Բացի այդ, այդ փոփոխությունների ընդունումից հետո աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետներում նոր փոփոխություններ չեն լինի», - հայտարարեց Արշակյանը:
Ըստ ընդունված փոփոխությունների, մոտ 1000 աջ ղեկով մեքենաների սեփականատերերին տրամադրվում է«պատուհան»` մինչև մայիսի 1-ը մաքսային ընթացակարգերը ձևակերպելու համար:–0–