438.65
4.42
404.14
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ–ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել գործողություններ Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ

17:38
13 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ–ը մեկնաբանել է Սյունիքի մարզում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Загружается новость ... "Лево"

ՀՍՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօր ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է մայիսի 12–ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին գրանցված միջադեպի մասին։ Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են սահմանն ու մի քանի կիլոմետրով խորացել դեպի հայկական տարածք։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղադր Ստանիսվալ Զասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ստեղծված իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարի պ.կ. Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պ.կ. Արա Այվազյանի հետ։

«ՀԱՊԿ–ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով և ՀԱՊԿ–ի Կանոնադրությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի շփման գիծը Սյունիքում և Գեղարքունիքում երկարացել է մոտ 500կմ–ով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ