526.4
7.25
475.99
+31
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` օգոստոսի 6–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
07 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • «Պոբեդա» լոուքոսթերը հայտնել է ձմեռային սեզոնից դեպի Գյումրի չվերթերը դադարեցնելու մասին։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել ավիաընկերության աղբյուրը։ Աղբյուրի հաղորդմամբ, չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերաբար թերլցման հետ։ Ըստ նրա, մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»–ն կկատարի բոլոր ծրագրված չվերթերը դեպի Գյումրի, բայց ձմեռային սեզոնից այդ երթուղով տոմսերի վաճառքը կդադարեցվի։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքները դադարեցվել են։ Նշենք, որ այս պահին «Պոբեդա»–ն շաբաթական 10 չվերթ է կատարում Մոսկվայից Գյումրի, իսկ ձմռանը նախատեսված էր շաբաթական յոթ չվերթ։

  • Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Նշվում է, որ նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված և պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ: «Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով Հայաստանի իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110մլրդ 500մլն դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182մլն դրամը», - նշվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

  • Հայաստանում 2019 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հարսանեկան բում: Ըստ ազգային վիճագրական կոմիտեի տվյալների, առաջին կիսամյակում արձանագրվել է 7 406 ամուսնություն, ինչը 8,9%-ով ավել է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2019 թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է անգամ ամուսնությունների 2017 թ.-ի նույն ժամանակատվածի ցուցանիշը, երբ գրանցվել է 7 234 ամուսնություն: Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով և կազմել է 1 793, որոնց հիմնական մասը` 857–ը, բաժին է ընկել Երևանին: Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են փետրվարին` 1448, ամենաքիչը` մայիսին` 1029։

  • «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ կայացած ասուլիսի ժամանակ մեղադրել է քաղաքապետարանին անպատասխանատվության և նախընտրական խոստումները չկատարելու մեջ։ «Ես ուսումնասիրել եմ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումները, պատրաստել եմ ցանկ, որը բաղկացած է 21 հարցից։ Պատասխանները ստանալուց հետո կամփոփեմ տարվա տվյալները, որի ընթացքում քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Մարությանը։ Օրինակ խոստացվել է, որ մշակվելու է քաղաքի զարգացման ռազմավարություն։ Անցել է 10 ամիս, սակայն ոչինչ չի արվել», – նշել է նա։ Հարությունյանի խոսքով, քանի որ քաղաքապետն «իրավիճակային կառավարիչ է», ամբողջ քաղաքում գրանցվում են աղբահանության, վերելակների և այլնի հետ կապված խնդիրներ։ Նա նաև նշել է, որ դիմել է քաղաքապետարանին` խնդրելով, որպեսզի նրանք տրամադրեն աղբահանության հարցով Sanitek ընկերության հետ ստորագրված պայմանագրերի փաստաթղթային տարբերակը, սակայն այդ խնդրանքը մինչև հիմա չի բավարարվել։ Համակարգողը նաև ուշադրություն է դարձրել այն փաստին, որ քաղաքապետի կողմից բարձրաձայնած բազմաթիվ շինարարական աշխատանքներն ու նախագծերը, որոնք ուղղված են քաղաքի կանաչապատմանը, դեռևս սկսված չեն, չնայած «խոստացվել էր, որ այսօր–վաղն արդեն սկսում են»։ «Եթե քաղաքապետարանն այս անգամ ևս հրաժարվի պատասխանել, ապա դա կվկայի այն մասին, որ Մարությանը չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները։ Եվ ես կսկսեմ դիտարկել խնդրի իրավական լուծման ուղիները», – նշել է «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողը։

  • Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։ Գերատեսչության հաղորդմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:«Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ`  արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է` մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։