537.15
7.44
480.03
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` մայիսի 14–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

08:00
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք մասնակցել են Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տոնական ընթրիքին: «Մենք կարճ զրույց ենք ունեցել պարոն Ալիևի հետ:  Դա ընդհանուր զրույց էր Լեռնային Ղարաբաղի հարցի ընթացիկ իրավիճակի մասին», - նշել է Փաշինյանը` վստահություն հայտնելով, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ: «Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

  • Նախօրեին ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։ Ավելի ուշ ԱԱԾ–ը հայտնեց, որ կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է։

  • Հայաստանում Gallup International միջազգային ասոցիացիան հետազոտություն է անցկացրել Հայաստանում պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճին։ Հետազոտության արդյունքներով, Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84% դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում առաջին տարվա ընթացքում։ «Նիկոլ Փաշինյանի գործելաոճը վարչապետի պաշտոնում լիովին դրական են գնահատել հարցվածների 29.9%-ը, ավելի շուտ դրական` 54,3%: Այսինքն, արդյունքում, դրական գնահատական են տվել հարցվածների 84,2%-ը», – նշել է Հայաստանում Gallup International–ի ղեկավար Արամ Նավասարդյանը:

  • Հնդկական «The Economic Times» պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանում առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին: «Իր հարուստ պատմությունով և խնդրահարույց անցյալով հայտնի Հայաստանը 1991 թ.-ից` Խորհրդային Միության փլուզումից հետո, պայքարում է աղքատության, գործազրկության և ուղեղների արտահոսքի դեմ: Չնայած տնտեսության լճացմանը, վերջին տասնամյակում Հայաստանում զարգանում է տեխնոլոգիական ոլորտը», - գրում է պարբերականը։ Հոդվածի հեղինակները նաև հույս են հայտնում, որ սահմանափակ պաշարներով երկիրը կարող է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն։

  • Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Չինաստանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
25 Մայիսի 2019
Հրդեհը երևանյան սրճարանում մարվել է, ԱԻՆ-ը որոշ մանրամասներ է ներկայացրել
Շաբաթ առավոտյան  հրդեհ է բռնկվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
12:55
25 Մայիսի 2019
Օրբելյանի հետ կապված սկանդալը հասավ դատարան. դիրիժորը հայց է ներկայացրել Փաշինյանի և Մշակույթի նախարարության դեմ
Օրբելյանի հետ կապված սկանդալը հասավ դատարան. դիրիժորը հայց է ներկայացրել Փաշինյանի և Մշակույթի նախարարության դեմ:
10:30
25 Մայիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 20–24)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 20–24)։
22:34
24 Մայիսի 2019
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը:
20:21
24 Մայիսի 2019
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
19:50
24 Մայիսի 2019
Շրջանավարտները` կառավարական ամառանոցում. հնչում է Վերջին զանգը (ՎԻԴԵՈ)
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
19:38
24 Մայիսի 2019
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել:
18:37
24 Մայիսի 2019
Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները
Վարչապետը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները։
18:12
24 Մայիսի 2019
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
17:31
24 Մայիսի 2019
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։
16:19
24 Մայիսի 2019
ԱԱԾ–ն պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ տնօրենի խոսքով, իր ղեկավարած կառույցը պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում։
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։