526.4
7.25
475.99
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հուլիսի 30–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
31 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստան նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին: Այս մասին նշվում է նախագահի Facebook-յան պաշտոնական էջում: «Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող», - նշել է Արմեն Սարգսյանը: Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։

  • Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման պատճառով հուլիսի 31–ին և օգոստոսի 1–ին բոլոր մարզերում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է 39–ից 40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ը օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

  • Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լոռու և Տավուշի մարզերում կան աֆրիկյան ժանտախտի կայուն օջախներ: «Օջախի վտանգն այն է, որ այն ժամանակ առ ժամանակ դրսևորվում է, մենք դա զարկում ենք կոչում: Օջախներ կան ոչ միայն Լոռու և Տավուշի, այլ նաև Սյունիքի մարզում», - ասել է նա: Գրիգորյանը նշել է նաև, որ վերջերս Շիրակի մարզում նկատվել է կենդանիների անկում, քանի որ նրանք չեն անցել պատվաստում, սակայն այդ տեղեկատվությունը չի հրապարակվել: «Միայն երբ ԶԼՄ-ները աղմուկ բարձրացրին, տեղեկություն հայտնվեց, որ պատվատում չի իրականացվել», - ասել է Գրիգորյանը:

  • Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Ինչպես հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։

  • Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Փափազյան- Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը: Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել