526.4
7.25
475.99
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հուլիսի 2–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
03 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոսել է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին։ «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»,– գրել է նա Facebook-յան իր էջում։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի մերժեց կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Այս մասին հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ «Մերժելով խափանման միջոցը փոխելու մասին պաշտպաններրի միջնորդությունը` դատարանը միաժամանակ ընդունում է բժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը պաշտպանների կողմից նշված հիվանդություններն ու դրանց ծանրության աստիճանն ուսումնասիրելու համար` մեղադրյալի առողջության ապահովմանն ուղղված հետագա միջոցառումներն ընդունելու նպատակով», – հայտարարել է դատավորը։

  • Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը։ «Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ արտահայտում են Ռուսաստանում՝ որևէ վատ բան չեմ արել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելով», – նշել է Կոպիրկինը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանում լավ չեն ընդունել նրա հանդիպումը Քոչարյանի հետ, իսկ Ռուսաստանում կարծում են, որ ոչ մի վատ բան չկա դրանում։ Դեսպանի խոսքով, դա դիվանագետի, դեսպանի պարտականությունն է` հանդիպել քաղաքական, հասարակական, պետական գործիչների հետ։«Իմ հանդիպումների շրջանակը բավականին լայն է, այն ներառում է հանդիպումներ պետական իշխանության, խորհրդարանական մեծամասնության, հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ», – նշել է Կոպիրկինը։ Պատասխանելով այն հարցին, որ ԱԳ նախարարն այդ կապակցությամբ խոսել է իր հետ` Կոպիրկինը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել։ «Այդ հարցը տվեք ՀՀ ԱԳՆ–ին», – նշել է ՌԴ դեսպանը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը հունիսի 19–ին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար։–0– 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
24 Օգոստոսի 2019
Վերմիշյան. «այս պահին «Մալաթիա մոլի» շրջակայքի բնակիչների տարհանման խնդիր դրված չէ» (ՖՈՏՈ)
«Մալաթիա մոլի» հրդեհի վայրում է նաև Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը:
20:34
24 Օգոստոսի 2019
ԱՆ-ը հայտնում է 9 տուժածների մասին «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետևանքով (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հայտնել «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով:
19:58
24 Օգոստոսի 2019
Վալերի Օսիպյանը հանձնարարել է դուրս բերել քաղաքացիական անձանց հրդեհի վայրից, բռնկումն ուժեղացել է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայր:
19:16
24 Օգոստոսի 2019
«Նովոստի-Արմենիա»-ն դեպքի վայրից մանրամասներ է հայտնում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:
18:51
24 Օգոստոսի 2019
Հայտնի են որոշ տվյալներ «Մալաթիա մոլ»-ի հրդեհից 2 տուժածների առողջական վիճակի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայտնի են «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
18:06
24 Օգոստոսի 2019
Եվս 2 մարտական հաշվարկ է մեկնել «Մալաթիա մոլ», տուժածներից 2-ը ծխահարվել են
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ
15:02
24 Օգոստոսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: