+25
Եղանակը Երևանում
Հայ

Երախտագիտության մեդալ, անսահման ծաղկեփնջեր ու բարեմաղթանքներ. 100–ամյա ուսուցչուհի Մարիամ Տոնոյանը նշել է հոբելյանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18:05
30 Օգոստոսի 2019
© Լուսանկարը՝ «Նովոստի–Արմենիա» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը:

Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում`  որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի:

Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհու 100-ամյա տարեդարձը շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հանձնելով նրան ՀՀ նախագահի «Երախտագիտության մեդալը», որը Մարիամ Տոնյանին շնորհվել է երկարամյա աշխատանքի համար` ՀՀ վարչապետի միջնորդությամբ: 

медаль 100 летнему педагогу.jpg

«Մինչ այստեղ գալը դիտեցի տիկին Տոնյանի մի քանի հարցազրույցները և կարող եմ փաստել, որ ավելի երիատասարդ, կենսախինդ և գործունյա մարդ, քան նա է, շատ քիչ կա: Մեր սիրելի 100-ամյա ուսուցչուհին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կրթական կյանքին, ունեցել է հարյուրավոր, հազարավոր աշակերտներ, որոնց մի մասը ներկա են դահլիճում և դրանից ավելի կարևոր նվեր դժվար է պատկերացնել: Ես կուզեի, որ տիկին Տոնյանի կենսուրախությունն այսուհետ ևս ուղեկցի նրան և լինի վարակիչ: Վստահ եմ, որ աշխատանքային կենսունակության գաղտնիքն այն ներդաշնակությունն է, որն իր դասավանդած «Հարմոնիա» առարկայի միջոցով դարձել է նաև կենսակերպ»,- շնորհավորանքի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը: 

Мариам Тоноян 100 лет педагог.jpg

Մարիամ Տոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հարազատ դպրոցին, սիրելի կոլեկտիվին սաներին, պետությանը. «Ես միշտ գոհ եմ եղել իմ աշխատանքից և այսօր էլ շնորհակալ եմ «Երախտագիտության մեդալի» համար»,- նշել է նա: 

Հոբելյանական միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի սկիզբը Մարիամ Տոնյանի խնդրանքով ազդարարվել է Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հոբելյարի նախկին աշակերտ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:

100 летний педагог Мариам Тоноян_1.jpg

Տոնական ցերեկույթին ներկա են եղել Մարիամ Տոնյանի ներկա և նախկին սաները, ընտանիքի անդամները, նրա մեկդարյա կենսագրության գործընկերները:–0–

Լուսանկարներն ու տեսանյութը` «Նովոստի–Արմենիա» գործակալության


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։