+19
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել են Security Dream ընկերության սեփականատերն ու Еllips GA–ի հաշվապահը

18:49
13 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Իրավապահները երեքշաբթի ձերբակալել են «Security Dream» ՍՊԸ–ի սեփականատերերից մեկին` Ալիկ Զաքարյանին և Еllips GA ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանին։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

«Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված քննչական միջոցառումների շրջանակում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն, ինչպես նաև փաստաթղթերի կեղծում։ Զաքարյանն ու Սահակյանը ձերբակալվել են», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (Խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Security dream» ՍՊԸ–ի տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թթ.–ին Ճանապարհային ոստիկանության և «Security dream»–ի միջև պետության կարիքների համար երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել։ 

Ըստ «Security dream»–ի ներկայացրած հաշվետվությունների, նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկում իրականացնելու համար «Security dream»–ը պայմանագիր է կնքել «Ellips GA» ՍՊԸ–ի հետ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ։ Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017 թ.–ի փետրվարից 2018 թ.–ի հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ՃՈ։ Արդյունքում, «Security dream» և «Ellips GA» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1․015․869․600 դրամ։  

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները (6–րդ բաժին) 2018թ.–ի հունիսի 20–ին հատուկ օպերացիա էին իրականացրել «Security Dream» ՍՊԸ–ի գրասենյակում։

2019թ.–ի մարտին հաստատվել է, որ «Security Dream» ՍՊԸ–ի սեփականատերերը յուրացրել են 43 մլն դրամ (մոտ 81 հազար դոլար) ՃՈ–ի կողմից ամսական տրամադրվող 70 մլն դրամից (մոտ 143 հազար դոլար)։

«Security Dream» ընկերությունը տեղադրում և սպասարկում է ՀՀ–ում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորող արագաչափեր և տեսախցիկներ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:
17:26
17 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։