535.56
7.43
479.72
+26
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթն իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը մեկնաբանել է Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

13:27
20 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել` մասնավորապես նշելով, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից ապրիլի 18–ին որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին։ Միաժամանակ, ինքը` Սանասարյանը, հերքում է իրենց առաջադրված մեղադրանքները` նշելով, որ դրանք շինծու են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանձնարարել է Սանասարյանին կատարել ԱԱԾ–ի որոշումը։

«Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում` ընդգծելով, որ ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն «սերժանտական նոստալգիայի անուրջներում»։

Նրա խոսքով, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում», – նշել է Նիկոլ Փաշինյանը։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
18 Մայիսի 2019
Փաշինյան. «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
18:35
18 Մայիսի 2019
Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։
18:17
18 Մայիսի 2019
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը։
16:14
18 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
10:30
18 Մայիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)։
20:45
17 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն:
19:50
17 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ։
17:49
17 Մայիսի 2019
Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման:
17:39
17 Մայիսի 2019
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով (ՎԻԴԵՈ)
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով:
16:53
17 Մայիսի 2019
«Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն
Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը:
16:37
17 Մայիսի 2019
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. մամուլի քարտուղարը պարզաբանում է իրավիճակը:
15:46
17 Մայիսի 2019
2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտվել է քրեական գործերով պետությանը պատճառված 22.4 մլրդ դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վիճակը։