441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելիի բոլոր սահմանները. «Սասնա ծռեր»

15:17
13 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն անթույլատրելի է համարել Սիրիայի ռազմական գործողություններում ՀՀ–ի հնարավոր մասնակցության մասին հայտարարությունները։

«Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են», – նշվում է չորեքշաբթի կուսակցության քարտուղարության կողմից տարածված հայտարարության մեջ։ 

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:

«Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները», – կարծում են «Սասնա ծռերը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, «նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը և կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»:

«Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները», – նշել են կուսակցությունից։ 

Հայ մասնագետների` 83 մասնագետից բաղկացած խումբը մարդասիրական առաքելությամբ փետրվարի 8–ին մեկնել է Սիրիա։ Հայկական առաքելության գործառույթներից է հումանիտար ականազերծումը, բնակչության հակաականային իրազեկումը, Հալեպում բուժօգնության ցուցաբերումը բացառապես մարտական գործողություններից դուրս գտնվող գոտում։ -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ