437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Covid-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. մասնագետները պարզաբանումներ են ներկայացնում

18:18
24 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի միակ լուծումը պատվաստումներն են, եթե նույնիսկ անձը վարակվել է Covid-19-ով:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս շրջանում պատվաստումների հետ կապված միֆերն այնքան են տարածվել, որ հասարակությունն, իսկապես, բանիմաց մասնագետների խոսքի կարիքն ունի: 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային խորհդակցություն էր կազմակերպվել հոկտեմբերի 1–ից ներդրվող կարգավորումների վերաբերյալ, ըստ որոնց` քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։ Քննարկմանը մասնակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը բազմաթիվ հարցադրումներ ներկայացրեց նախարարին, մասնավորապես, այն մասին, որ պատվաստումն անթույլատրելի է հղի կանանց շրջանում։ Դա կարող է սպառնալ վիժմամբ։ Գրիգորյանը նաև նշեց, որ պատվաստումը նաև հակացուցված է կերակրող մայրերին։

Այս հայտարարությանն ի պատասխան` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց.«Խնդրում եմ ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի։ Եվ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»։

Загружается новость ... "Лево"

Գրիգորյանը նախարարին ցույց տվեց ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործման հրահանգը, որի վրա նշված էին հակացուցումները։ Գիտնականը նախարարին բազմաթիվ հարցեր ուղղեց, որոնց Ավանեսյանն այդպես էլ չպատասխանեց։

Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արտեմ Գրիգորյանը, երբեմն պատվաստումներին դեմ արտահայտվողներն այնքան ֆանտաստիկ բաներից են խոսում, որ բանական մարդուն պարզապես դժվար է այդ մտքերին արձագանքելը:

«Մասնագետները պետք է բաց ու ակտիվ լինեն, որպեսզի գիտականորեն հիմնավորված դիտարկումներ ավելի շատ ներկայացնեն»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բազմիցս ականատես է լինում, թե ինչպես են մարդկանց հորդորում չպատվաստվել, քանի որ, իբրև պատվաստման դեպքում, մարդկանց կոդավորում են:

«Համատարած տգիտության դեմ դժվար է որևէ բան անել, դրա համար էլ պետք է բնակչության տեղեկացվածության մակարդակը բարձրացնել: Եվ ինչ-որ չափով, պատվաստման մակարդակը բարձրացնելը կնշանակի նաև բարձրացնել մարդկանց կրթական պաշարը»,-ասաց փորձագետը:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն էլ նշեց, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ինչ-որ գործողությունների համար, նրանք ճշգրիտ մասնագիտական կարծիք են հայտնում, իսկ նրանք, ովքեր ոլորտից տեղյակ չեն, շատ հեշտ կարող են ասել այն, ինչ իրենց է ձեռնտու:

«Քննադատողների ճնշող մեծամասնության համար, կարծես, կարևոր է վարկաբեկելը, ինչ-որ բան ասելը, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, կարևոր չէ: Եթե ինչ-որ մեկը խոսում է համավարակի մասին, ապա դա ամենևին չի նշանակում, որ օբյեկտիվ իրականությունն է ներկայացնում: Հետևաբար, մեր քաղաքացիներին կհորդորեմ տեղեկությունը կարդալուց կամ լսելուց առաջ անպայման տեսնեն, թե արդյոք այդ անձը իրավասու է նման թեմայի մասին խոսելու»,-ասաց բժկական ասոցիացիայի նախագահը:

Նրա խոսքով, ի վերջո, պետք է հասկանանլ, որ պատվաստումների գործընթացը 100 %-անոց չէ, սակայն պատվաստումներն այսօր այլընտրանք չունեն:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի խոսքով, որևէ գիտական տվյալ չկա, որ պատվաստանյութ ստանալուց առաջ անձը պետք է բժշկական լայնածավալ հետազոտություններ անցնի, նույնիսկ հղիների դեպքում:

Նա նշեց, որ պատվաստվելու դեպքում վարակվելու հավանականությունն ավելի քիչ է:

«Իհարկե, «դելտա» շտամի պարագայում այս հավանականությունը մի փոքր նվազում է, բայց, մնևնույնն է, որոշակի պաշտպանություն լինում է: Եվ պատվաստված անձն էլ վարակի փոխանցող չի հանդիսանում: Վերջերս, ապացուցվել է, որ պատվաստվածները, եթե վարակվում են, ապա վարակման տևողությունը լինում է շատ ավելի կարճ, քան չպատվաստվածների մոտ»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սա էլ իր հերթին բերում է նրան, նվազում է վարակի տարածման գործընթացն ու բարձրանում է անձի պաշտպանվածության մակարդակը:

Պետրոսյանը հավելեց նաև, որ վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան: Այս հարցը մասնագետներն ուսումնասիրել են, և գիտական խմբերի կողմից հերքվել է:

«Դրանք միայն ենթադրություններ են եղել, որոնք որևէ գիտական հիմք չեն ունեցել: Մասնագետների կողմից հերքվել է, և չկան գիտական այնպիսի տվյալներ այն մասին, որ պատվաստումը կարող է ազդել վերարտադրողական առողջության վրա: Ի դեպ, ասեմ, որ արդեն հայտնի է, որ Covid-19-ի հիվանդությունը կարող է առաջացնել խնդիրներ վերարտադրողական առողջության և այլ օրգանների հետ կապված»,- ասաց մասնագետը:

Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ այս շրջանում շատ են հարցադրումներն այն մասին, թե ինչու պետք է պատվաստվի կորոնավիրուսով վարակված անձը, որն ունի հակամարմիններ, սակայն հակամարմին ունենալը ևս նախապայման չէ, որպեսզի չպատվաստվեն:

Անդրադառնալով այս դիտարկումներին՝ Պետրոսյանը նշեց, որ արդեն կան գիտական հետազոտություններ, որոնք ներկայացնում են կորոնավիրուսով վարակված, առողջացած ու պատվաստված քաղաքացիների և վարակված, բայց չպատվաստված անձանց տվյալները:

«Եվ տարբեր երկրներից ստացված հետազոտություններն ապացուցում են, որ այն մարդիկ, որոնք հիվանդացել են ու պատվաստվել են, նրանց պաշտպանվածությունը շատ ավելի ուժեղ է: Դրա համար է պետք պատվաստվել, որպեսզի մարդն ունենա մաքսիմալ պաշտպանվածություն: Եվ այսօրարդեն կան տվյալներ, որ անձը պատվաստումից հետո 2.5-անգամ ավել պաշտպանվածություն է ունենաում»,- ասաց Պետրոսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ