+23
Եղանակը Երևանում
Հայ

Ծխելն` աշխատանքից ազատման պատճառ. թիվ 46 երթուղու վարորդն ազատվել է աշխատանքից, նա մտադիր է դիմել վարչապետին (ՎԻԴԵՈ)

16:37
11 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում մեծ տարածում է գտել Facebook-յան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ նա թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդին զգուշացնում է, որպեսզի վերջինս հանգցնի ծխախոտը։ Զգուշացումը վերածվում է բանավեճի, վարորդն անգամ սպառնում է ուղևորին, որն այդ ամենը տեսանկարահանում է հեռախոսով և հրապարակում իր Facebook-յան էջում` կոչ անելով համապատասխան գերատեսչություններին լուծել հարցը։

Մինչև չիջնես չեմ քշի

Անի Խաչատրյան անունով հանդես եկով օգտատերը նախօրեին տեսանյութ է հրապարակել Facebook–յան իր էջում ու կատարել հետևյալ գրառումը. «Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։ Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց»։

Գրառման վերջում նա դիմել է Երևանի քաղաքապետարանին` խնդրելով լուծել հարցը։

Երևանի քաղաքապետարանի արձագանքը չուշացավ

Այսօր առավոտյան ստեղծված իրավիճակին արձագանքեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` նշելով, որ միկրոավտոբուսային երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։ 

Նրա խոսքով, ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:

«Ուզում եմ նշել նաև, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից», - ընդգծել է Կարապետյանը` հավելելով, որ այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ: 

Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ոստիկանությունը 

Համացանցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է։ Այս մասին նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ ի՞նչ է ասում վարորդը

Երթուղայինի վարորդն իր հերթին նշում է, որ վճարել է բոլոր տուգանքներն ու համապատասխան փաստաթղթերը նրա մոտ են, սակայն մեքենան նրան չեն վերադարձնում, և նա պատրաստ է պայքարել մինչև վերջ, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։

Տեսանյութն` «Ազատություն» ռ/կ-ի

«Վարչապետի հետ գործ ունեմ, բոլոլա ու ահավոր բազառա լինելու», – նշել է երթուղայինի վարորդը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:47
23 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը սպառնաց «ծնկի բերել» կառավարությունը թուլացնող «եկեղեցականներին»
Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է, որպեսզի կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի այդ հարցը:
16:33
23 Սեպտեմբերի 2019
Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել օգնական նշանակելու մասին:
15:53
23 Սեպտեմբերի 2019
Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ (ՖՈՏՈ)
Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ:
15:30
23 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս
Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս:
13:07
23 Սեպտեմբերի 2019
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին:
12:19
23 Սեպտեմբերի 2019
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 մլն դրամ հարկ. հարուցվել է քրգործ
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 մլն  դրամ հարկ. հարուցվել է քրեական գործ։
12:11
23 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է «Սորոսի մարդ» լինելու հայտարարությունները
Փաշինյանը մեկնաբանել է «Սորոսի մարդ» լինելու հայտարարությունները:
11:26
23 Սեպտեմբերի 2019
Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է. ՔԿ
Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է աղմկահարույցի միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։
11:09
23 Սեպտեմբերի 2019
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի հայտարարարության մասին (ՎԻԴԵՈ)
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի հայտարարարության մասին:
10:42
23 Սեպտեմբերի 2019
Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է:
21:54
22 Սեպտեմբերի 2019
Հայաստանցի Սաթենիկը լացում է «բյուրեղներով». ռուս բժշկուհին բացատրում է պատճառը
Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է հայաստանցի Սաթենիկը լացում «բյուրեղներով»։
15:29
22 Սեպտեմբերի 2019
ՀՀ-ում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա. ԱԱԾ
ՀՀ-ում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք: