535.1
7.57
476.41
+30
Եղանակը Երևանում
Հայ

«Չկա ո′չ օրենք, ո′չ օրինականություն». Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՔԿՀ.

19:26
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Այսօր ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքը: Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էին ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Դատավորի վճռով բեկանվեց նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

«Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ո′չ օրենք կա, ո′չ օրինականություն», – հայտարարեց Քոչարյանը լրագրողներին` մեկնաբանելով դատարանի այսօրվա վճիռը։

Հրաժեշտ տալով կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը մեքենայով մտավ ՔԿՀ։

Հարցին՝ արդյոք ասելիք չունի, Քոչարյանը պատասխանեց. «Օ՜, էնքան ասելիք ունեմ»։

Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբաններն այսօր չէին եկել դատարան` հատուկ տարածելով հայտարարություն ու նշելով, որ դատարանը հունիսի 20–ին կայացած նախկին նիստի ժամանակ անտեսել էր խոսքով հանդես գալու պաշտպանների իրավունքը, ինչը մեղադրյալի իրավունքի խախտում է։ Նրանք հայտարարել են, որ կբողոքարկեն Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:49
18 Հուլիսի 2019
Վանեցյանը կազմակերպված սադրանք է անվանել Իջևանի միջադեպը
Նախօրեին Իջւանում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:
16:48
18 Հուլիսի 2019
Հայաստանը 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի խնդիրների լուծման նպատակով
Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:
16:46
18 Հուլիսի 2019
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:
16:41
18 Հուլիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են
Հուլիսի 16–ից որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են։
16:06
18 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նոր ծառայություն է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն
15:33
18 Հուլիսի 2019
Բախումներ Իջևանում. կառավարությունը որոշում է, թե ինչ անել և ով է մեղավոր (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է նախօրեին Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները:        
14:33
18 Հուլիսի 2019
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը  գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։
13:26
18 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում:
10:55
18 Հուլիսի 2019
Վրաստանում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ տեղափոխված 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրյուն, նա վիրահատվել է
Վրաստանում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ տեղափոխված 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրյուն, նա վիրահատվել է: 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ:
10:15
18 Հուլիսի 2019
ԱԻ նախարարն այցելել է Սևանա լճի լողափեր
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր։
08:00
18 Հուլիսի 2019
Չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
00:28
18 Հուլիսի 2019
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ: