542.91
7.61
477.07
+35
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստան` առանց վիզայի. ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

14:14
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: 

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստանից Հայաստան է այցելել 8430 քաղաքացի, մեկնել՝ 8450 քաղաքացի: 

«Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Այդ առումով ունենք կոնկրետ պայմանավորվածություններ: Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել», – նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։ 

«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին», – ընդգծեց ՀՀ վարչապետը 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ 

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:16
25 Հունիսի 2019
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը Minders թիմինն էր (ՖՈՏՈ)
Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային՝ հայաստանյան փուլը:
15:50
25 Հունիսի 2019
Երևանի բնակիչները կարող են անվճար չափել զարկերակային ճնշումը (ՎԻԴԵՈ)
Ակցիան կանցկացվի երկու շաբաթվա ընթացքում:
11:40
25 Հունիսի 2019
Ոստիկանությունն ապահովում է Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունն ապահովում է Հայաստանի ոստիկանությունը։
08:00
25 Հունիսի 2019
Երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: