542.36
7.54
482.31
+6
Եղանակը Երևանում
Հայ

Չեխիայում կասեցվել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով գործի քննությունը. ԶԼՄ

10:23
10 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր, գրում է «Ժողովուրդը»։

Օրերս ևս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, թերթի հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար: Միաժամանակ, Չեխիայում քննվում է առանձին գործ` Սարգսյանի կողմից իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու վերաբերյալ:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնել են. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող և Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
21 Ապրիլի 2019
ՌԴ–ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը
ՌԴ–ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը:
10:37
21 Ապրիլի 2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ՌԴ–ում հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ։
09:00
21 Ապրիլի 2019
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Հարության տոնը (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 21–ին համայն հայությունը նշում է Սուրբ Հարության տոնը։
18:31
20 Ապրիլի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը։
13:27
20 Ապրիլի 2019
Դավիթն իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը մեկնաբանել է Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Դավիթն իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը մեկնաբանել է Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
10:30
20 Ապրիլի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 15–19)։
22:52
19 Ապրիլի 2019
Փաշինյան. եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:
22:24
19 Ապրիլի 2019
Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք մեղադրանք կառաջադրվի Սերժ Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատիրոջ հարցին:
22:15
19 Ապրիլի 2019
ՀՀ վարչապետը գոհ չէ իր աշխատանքի որակից
Փաշինյանը նշեց, որ ջանասիրաբար պետք է աշխատի ինքն իր վրա վարչապետի պաշտոնում:
21:39
19 Ապրիլի 2019
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները:
20:54
19 Ապրիլի 2019
«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր (ՎԻԴԵՈ)
«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր:
20:15
19 Ապրիլի 2019
ՀՀ վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈւՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։