546.58
7.56
483.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Չարենցավանի դպրոցի նախկին տնօրենը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հարուցվել է քրգործ

20:16
12 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝  նշված դպրոցի նախկին տնօրենը  2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին և 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երևան քաղաքի բնակչուհու, ով աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, ով նշված ժամանակահատվածում սովորել է «Մխիթար Հերացու» անվան  ԵՊԲՀ-ում և փաստացի չի աշխատել: Երևանի բնակչուհու անվամբ ընդհանուր առմամբ դուրս է գրվել 850.000, իսկ տնօրենի դստեր անվամբ՝ 2.180.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների՝ տարբեր ԱՁ-երից դպրոցի համար տարբեր ապրանքներ են ձեռք բերվել, որոնք դպրոցը փաստացի չի ստացել: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ին դպրոցի նախկին տնօրենը ՍՊ ընկերությունից դպրոցի համար ձեռք է բերել 372.440 ՀՀ դրամի  ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ, որոնցից միայն մոտ 74.000 ՀՀ դրամի ապրանքներ են բերվել դպրոց, իսկ նշված հարցը կարգավորելու համար վերջինս հետին ամսաթվով կնքել է  դպրոցի համար իբրև ձեռք բերված ապրանքներն ի պահ հանձնելու պայմանագիր:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
18 Ապրիլի 2019
Դավիթ Սանասարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքները
Դավիթ Սանասարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքները:
19:31
18 Ապրիլի 2019
ՀՐԱՏԱՊ. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է
ՀՐԱՏԱՊ. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է։
18:53
18 Ապրիլի 2019
Ծառուկյանն ինտրիգայի մեջ է գցել ԶԼՄ–ներին` անսպասելի հայտնվելով կառավարության շենքում
Ծառուկյանն ինտրիգայի մեջ է գցել ԶԼՄ–ներին` անսպասելի հայտնվելով կառավարության շենքում:
17:15
18 Ապրիլի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով։
16:34
18 Ապրիլի 2019
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին (ՎԻԴԵՈ)
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին։
16:25
18 Ապրիլի 2019
Փաշինյանը զայրացավ. «գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց»
Փաշինյանը հարցով դիմեց Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցչին:
15:36
18 Ապրիլի 2019
Հայտնի է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի գործարկման ժամկետը
Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցմամբ. հայտնի են համակարգի գործարկման ժամկետները։
15:25
18 Ապրիլի 2019
Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար
Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։
14:49
18 Ապրիլի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի. սպասվում են վարարումներ և սողանքներ. ԱԻՆ ղեկավար
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:
12:38
18 Ապրիլի 2019
Ընդդիմությանը չհաջողվեց սկսել ՀՀ ֆինանսների նախարարի հրաժարականի գործընթացը
Տվյալ օրինագծի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:
08:00
18 Ապրիլի 2019
Չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։