535.56
7.43
479.72
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը վարչապետի հետ

18:03
19 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանն ուրբաթ լրագրողներին պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ապրիլի 12–ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության առաջարկը, որով նախատեսվում է սահմանել ցեմենտի ներկրման տուրք` մեկ տոննայի դիմաց 22 հազար դրամ` ներկրվող ցեմենտի գինը Հայաստանում իրացվող և տեղական արտադրողների կողմից արտադրվող ցեմենտի գնին համապատասխանեցնելու նպատակով։ Չնայած կառավարության առաջարկին, պատգամավորներից շատերը դեմ են նման փոփոխություններին` պատճառաբանելով ցեմենտի արտադրողների համար «ջերմոցային» պայմաններ ստեղծելով, որոնք վնասում են շինարարության շահերին։ 

«Հանդիպումը շատ ջերմ էր։ Քննարկել ենք ներդրումները և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով, վարչապետը կողմ է, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա, իսկ «ժողովուրդը լավ ապրի»։ 

Արարատցեմենտի աշխատակիցներն ապրիլի 15–ին ակցիա էին կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ։ Մի քանի օր առաջ ընկերության աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկվել աշխատանքից ազատման և ձեռնարկության փակման մասին։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր չէ կրճատումներ անել ձեռնարկությունում` միաժամանակ նշելով, որ կառավարությունը պետք է վերանայի ներկրվող ցեմենտի վրա նոր տուրքի ներդրման հարցը։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հարևան երկրներում էներգակիրների գների զգալի նվազման և դրանց արտադրանքի պետական սուբսիդավորման արդյունքում Հայաստանում զգալիորեն աճել է ցեմենտի ներկրման ծավալը (վերջին տարում` եռակի)։ Դրա հետևանքով տեղական երկու ընկերությունները, որոնց արտադրական հնարավորությունները միասին կազմում են 2 մլն տոննա, չեն կարողանում իրացնել իրենց արտադրական հզորությունների նույնիսկ մեկ երրորդը։ 2018թ.–ին հայկական շուկայում իրացված 680 հազար տոննա ցեմենտից 512 հազար տոննան տեղական արտադրության է, 168 հազար տոննան` ներկրված։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:31
20 Մայիսի 2019
Ոստիկանությունը պարզաբանել է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը։
01:21
20 Մայիսի 2019
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան (ՎԻԴԵՈ)
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան:
01:05
20 Մայիսի 2019
Սա բացառապես իմ դիրքորոշումն էր, ոչ թե քաղաքական թիմինը. «Իմ քայլի» պատգամավորը` դասադուլի մասին
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանել է վաղը ուսանողների շրջանում դասադուլ կազմակերպելու կոչերը։
00:44
20 Մայիսի 2019
ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի՝ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։
00:42
20 Մայիսի 2019
Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում վարչապետին՝ ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել:
00:15
20 Մայիսի 2019
Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն»
«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:32
19 Մայիսի 2019
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:08
19 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանեց դատարաններն արգելափակելու իր կոչը. ես չեմ կանգ առնի ոչնչի առջև (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է կազմակերպվելու Հայաստանում բոլոր դատարանների արգելափակման ակցիան:
22:25
19 Մայիսի 2019
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել:
22:15
19 Մայիսի 2019
Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքողներն ակցիա են անցկացրել Օպերայի հրապարակում
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքողներն ակցիա են անցկացրել Օպերայի հրապարակում։
21:42
19 Մայիսի 2019
Ամենահամեղ փառատոնը. Գինեսի նոր ռեկորդ, 100 մետրանոց տոլմա և նրա 70 տեսակները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում կիրակի անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։
20:12
19 Մայիսի 2019
Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: