440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ծառուկյանն ինտրիգայի մեջ է գցել ԶԼՄ–ներին` անսպասելի հայտնվելով կառավարության շենքում

18:53
18 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հինգշաբթի մոտ կես ժամ եղել է կառավարության շենքում։ Նրա այցը համընկել է կառավարության նիստի ավարտի հետ։

Շենքից դուրս գալիս լրագրողները հետաքրքրվել են Ծառուկյանից այցի մանրամասների մասին։

«Այդ մասին կիմանաք հաջորդ անգամ», – ասաց Ծառուկյանն ու դուրս եկավ։

ԲՀԿ առաջնորդի այցի հնարավոր պատճառը, ըստ ԶԼՄ–ների, կարող էր լինել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը։

Արարատցեմենտի աշխատակիցներն ապրիլի 15–ին ակցիա էին կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ։ Մի քանի օր առաջ ընկերության աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկվել աշխատանքից ազատման և ձեռնարկության փակման մասին։

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր չէ կրճատումներ անել ձեռնարկությունում` միաժամանակ նշելով, որ կառավարությունը պետք է վերանայի ներկրվող ցեմենտի վրա նոր տուրքի ներդրման հարցը։

ԱԺ–ի շրջանառության մեջ է գտնվում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի նպատակն է պաշտպանել ցեմենտի տեղական արտադրողներին։ Փոփոխություններով առաջարկվում է սահմանել ներկրման տուրք` մեկ տոննայի դիմաց 22 հազար դրամ` ներկրվող ցեմենտի գինը Հայաստանում իրացվող և տեղական արտադրողների կողմից արտադրվող ցեմենտի գնին համապատասխանեցնելու նպատակով։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հարևան երկրներում էներգակիրների գների զգալի նվազման և դրանց արտադրանքի պետական սուբսիդավորման արդյունքում Հայաստանում զգալիորեն աճել է ցեմենտի ներկրման ծավալը (վերջին տարում` եռակի)։ Դրա հետևանքով տեղական երկու ընկերությունները, որոնց արտադրական հնարավորությունները միասին կազմում են 2 մլն տոննա, չեն կարողանում իրացնել իրենց արտադրական հզորությունների նույնիսկ մեկ երրորդը։

Չնայած կառավարության առաջարկին, պատգամավորներից շատերը դեմ են նման փոփոխություններին` պատճառաբանելով ցեմենտի արտադրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելով, որոնք վնասում են շինարարության շահերին։ «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են տեղական արտադրողներին բարձրացնել արտադրողականությունը և արտադրության տեխնոլոգիաները, ինչպես նաև ակտիվացնել մրցակցությունը։ Հակառակ դեպքում, պատգամավորների կարծիքով, ավելի շահավետ կլինի ներկրել իրանական ցեմենտ` չարտադրելով տեղականը։ Պատգամավորները նաև նշում են, որ ոլորտներից մեկին առավելություն տալը կառաջացնի այլ ոլորտների արտադրողների դժգոհությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը