Բրյուսելում կկայանա Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատմանև հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը
11:00
02 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանև սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին», – նշել է Հունանյանը:–0–
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը