ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Այս մասին նա նախօրեին հայտնել է Facebook–յան իր էջում։
«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է............ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!!Հետգրություն: տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում...», – նշել է Ղազարյանը։