+8
Եղանակը Երևանում
Հայ

ԲԴԽ–ն մտահոգությունն է հայտնել Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակում խուզարկության կապակցությամբ

21:10
30 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր տարածել է հայտարարություն` իր մտահոգությունը հայտնելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և այնտեղ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում են ԲԴԽ–ից, Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը: Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: