ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշել է, որ այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով։
«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ» – նշելէ օդերևութաբանը Facebook–յան իր էջում։
Հայհիդրոմետի հաղորդմամբ, հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հինգշաբթի մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +37...+39, գիշերը` +20...+22, ուրբաթ ցերեկը կանխատեսվում է +33...+35, գիշերը` +18...+20։–0–