ԵՐԵՎԱ Ն, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆան, որն աշխարհի ամենաբարձր երկնաքերն է, սեպտեմբերի 21–ին ժամը 21։10–ին առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ։
Բուրջ Խալիֆան պաշտոնապես բացվել է 2010 թ. հունվարի 4-ին, և վերանվանվել է «Բուրջ Խալիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։ Այն 2007 թվականի հուլիսից աշխարհի ամենաբարձր շենքն է, բարձրությունը 828 մետր է և ունի 163 հարկ։
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 27–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։Անկախության օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներն ավանդաբար անցկացվում են ողջ երկրում։ Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։–0–
Լուսանկարը` սոցցանցերից