549.22
7.58
485.86
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

19:43
15 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները:

Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը:   

Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. Բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից։

Ameria арм

Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Բանկն արդեն իսկ իրականացրել է 10 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես, իրականացվել է երկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում 57 երիտասարդ մասնագետ է միացել Բանկի թիմին: Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում: Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:

Ameria арм

Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը: Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
22 Մարտի 2019
ԱԺ–ի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ԱԺ–ն պարզաբանում է իրավիճակը
ԱԺ–ի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ԱԺ–ն պարզաբանում է իրավիճակը:
20:09
22 Մարտի 2019
Դուք մեզ՝ աղբ, մենք Ձեզ՝ ուտելիք. Menu.am-ը հանդես է գալիս «համեղ» առաջարկով (ՖՈՏՈ)
Դուք մեզ՝ աղբ, մենք Ձեզ՝ ուտելիք.  Menu.am-ը հանդես է գալիս «համեղ» առաջարկով:
19:26
22 Մարտի 2019
Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության երկու փոխնախարարների
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության երկու փոխնախարարների։
18:47
22 Մարտի 2019
ՀՀ–ում Beeline–ի ղեկավարը մեկնաբանել է հայկական շուկայից ընկերության հեռանալու մասին լուրերը
Անդրեյ Պյատախինը մեկնաբանել է հայկական շուկայից ընկերության հեռանալու մասին լուրերը։
17:36
22 Մարտի 2019
Մանկական վերականգնողական կենտրոն կկառուցվի Գեղարքունիքում
Ջինիշյան հիմնադրամը նախատեսում է մանկական վերականգնողական կենտրոն կառուցել Գեղարքունիքում։
17:09
22 Մարտի 2019
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլից կփոխհատուցի 2008-2014 թթ. դեպքերը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին։
16:48
22 Մարտի 2019
Վանեցյանը դժգոհ է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից և խոստացել է աղմկահարույց բացահայտումներ
Վանեցյանը դժգոհ է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից և խոստացել է աղմկահարույց բացահայտումներ:
15:10
22 Մարտի 2019
Ամերիաբանկն 2018թ. արդյունքներով առաջատար է ֆակտորինգային գործառնությունների ծավալով
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով:
15:06
22 Մարտի 2019
Շրջանառության մեջ է դրվել Գալուստ Գյուլբենկյանի հոբելյանին նվիրված «Պարոն 5 տոկոս» հուշադրամը (ՖՈՏՈ)
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:
14:38
22 Մարտի 2019
«Քաղաքի երազանք» կամ Դիսնեյլենդ Երևանում. մայրաքաղաքում բացառիկ զբոսայգի կկառուցվի (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման նոր նախագիծ:
14:05
22 Մարտի 2019
Երևանում տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը:
11:07
22 Մարտի 2019
Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի նախարարությունում իր ազդեցությունից
Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: