542.91
7.61
477.07
+34
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 4. աշխատակիցների աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված ցուցանիշները (ՎԻԴԵՈ)

19:18
26 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Չորրորդ տեսանյութի տվյալներով, Ամերիաբանկի աշխատակիցների թիվը կազմում է մոտ 976 մարդ, ընդ որում բանկի անձնակազմի մոտ 63%–ը կանայք են։

Բանկի աշխատակիցների միջին աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված միջին աշխատավարձը և կազմում է մոտ 602 հազար դրամ։ Բանկի կողմից անձնակազմի զարգացման գործում կատարված ներդրումները կազմել են 1,5մլն դոլար։

Ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։ Երկրորդ տեսանյութի համաձայն, բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարում կազմել է 4,5 մլրդ դոլար, երրորդ տեսանյութի համաձայն, բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5մլրդ դրամի պարտատոմս։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:34
26 Հունիսի 2019
Մահացել է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող. նա հրազենային վնասվածք է ստացել
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:57
26 Հունիսի 2019
Գորայք համայնքի բնակիչները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզի Գորայք համայնքում դատավորի վճիռից դժգոհ ցուցարարները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը:
13:33
26 Հունիսի 2019
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնյա` կաշառք պահանջելու և ստանալու համար
Բացահայտվել են կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
11:53
26 Հունիսի 2019
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում նոր փոփոխություն կգործի
Ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն:
11:49
26 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի զարգացմանը։
08:00
26 Հունիսի 2019
Երեքշաբթի` հունիսի 25–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հունիսի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:33
25 Հունիսի 2019
Ռոստով–Երևան չվերթերը կդառնան ամենօրյա
«Ազիմուտ» ռուսական ավիաընկերությունը մտադիր է հուլիսի 8–ից ավելացնել Դոնի Ռոստով–Երևան չվերթերի հաճախականությունը։
19:46
25 Հունիսի 2019
ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանին է ներկայացրել ՀՀ–ում իրականացվող դատաիրավական բարեփոխումները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել ՀՀ–ում իրականացվող դատաիրավական բարեփոխումները:
19:26
25 Հունիսի 2019
«Չկա ո′չ օրենք, ո′չ օրինականություն». Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՔԿՀ.
«Չկա ո′չ օրենք, ո′չ օրինականություն». Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՔԿՀ:
17:16
25 Հունիսի 2019
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը Minders թիմինն էր (ՖՈՏՈ)
Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային՝ հայաստանյան փուլը:
15:50
25 Հունիսի 2019
Երևանի բնակիչները կարող են անվճար չափել զարկերակային ճնշումը (ՎԻԴԵՈ)
Ակցիան կանցկացվի երկու շաբաթվա ընթացքում:
11:40
25 Հունիսի 2019
Ոստիկանությունն ապահովում է Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունն ապահովում է Հայաստանի ոստիկանությունը։