ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են։
Այս մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` հղում անելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ին։
«Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 11:00-15:00, Ալավերդու հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–