534.18
7.56
476.18
+27
Եղանակը Երևանում
Հայ

Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին

21:20
14 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ծավալների մասին է խոսքը և ի՞նչ պետք է անենք դրա հետ կապված, ի՞նչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը: 

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռևս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: 2019-ին տվյալ ծրագրի շրջանակում հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը գտնվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում:

Միաժամանակ, Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ են իրականացվելու, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն: 

Այնուհետև քննարկվել են բնակարային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաև աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները: 

Վարչապետը կարևորել է Գյումրին, Վանաձորը և մյուս բակավայրերը տնակներից ազատելու խնդիրն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
23 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։