ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զոհված զինծառայողի մարմին: Այս տեղեկատվությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմից զոհվել և անհետ կորել է ավելի քան 210 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում